Հասարակություն 

Yahoo ընկերությունը փակում է իր ներկայացուցչությունը Չինաստանում

analitik.am

Yahoo ընկերությունը փակում է իր ներկայացուցչությունը Չինաստանում, կրճատումները կվերաբերեն 200-300 աշխատակցի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերությունում աղբյուրին: 2014 թ. վերջի դրությամբ Yahoo-ի աշխատակիցների թիվը կազմել է մոտ 12 500:



Ամերիկյան որոնողական համակարգի վրա ճնշում են գործադրում ներդրողները, ինչպիսին է, օրինակ, Starboard Value LP-ն, որոնք Yahoo-ից պահանջում են կրճատել ծախսերն ու օպտիմալացնել:


Փորձագետների գնահատմամբ՝ ընկերության չինական ստորաբաժանումը ոչ նշանակալի տեղ էր զբաղեցնում շուկայում և փոքր պահանջարկ է ունեցել գովազդատուների շրջանում, ինչը կարող էր նպաստել դրա փակման մասին որոշմանը:



Ավելի վաղ Yahoo-ն աշխատատեղեր է կրճատել կանադական և հնդկական գրասենյակներում, ինչպես նաև փակել է ստորաբաժանումները Հորդանանում:

Նույն շարքից