Հասարակություն 

Պաշտոնական Ստեփանակերտը հաստատում է՝ սահմանին իրավիճակը լարված է. «Ա1+»

Հայ- ադրբեջանական սահմանի ղարաբաղյան հատվածում երկու օր է՝ լարված իրավիճակ է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Նա այլ մանրամասների չի տիրապետում։



Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

 

 

Հայկական կողմն ունի վիրավորներ, որոնց այս պահին Արցախում վիրահատում են:

 

 

 

ԼՂՀ ՊԲ-ն դեռեւս ոչ մի պաշտոնական տեղեկություն չի հայտնում: ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում հորդորեց սպասել պաշտոնական հաղորդագրության:


 

Նույն շարքից