Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Թունիսի ահաբեկչության ընթացքում թանգարանում գտնվել են ռուսաստանյան երկու քաղաքացիներ:
Այդ մասին հայտնել է Թունիսում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ֆիլիպովը, նշելով, որ ահաբեկչության մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թանգարանում են գտնվել նաեւ ռուսաստանյան երկու զբոսաշրջիկուհիներ:
Նրա խոսքերով, վերջիններս Թունիս են ժամանել Իտալիայից՝ զբոսաշրջիկային նավով ու ժամանակացույցի համաձայն գտնվել թանգարանում: Տուժող Նադեժդա Լույանովան, ահաբեկչության ընթացքում վիրավորվել ու ներկայումս գտնվում է Թունիսի հոսպիտալներից մեկում: Մյուս տուժող Գալինա Պոտալենկոյի գտնվելու վայրը դեռեւս պարզված չէ:
Հիշեցնենք, որ նախօրեին Թունիսի Բարդո թանգարանում իրականացված ահաբեկչության ընթացքում դեպքի վայրում տուժող 17 օտարեկրացիները Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ճապոնիայի Կոլումբիայի, Լեհաստանի ու Ավստրիայի քաղաքացիներ են: