Հասարակություն 

Գերմանիայի ԱԳՆ. Ֆրանկֆուրտի ու մայդանի գործողությունների համեմատությունը անհամատեղելի է

analitik.am

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիաներն անհամատեղելի են ուկրաինական մայդանի հետ ու ոչ մի ընդհանրություն չունեն: Այդ մասին հայտնել են Գերմանիայի արտգործնախարարությունից:

 

Ֆրանկֆուրտում անօրինական բողոքի ակցիայի ընթացքում վիրավորվել են ավելի քան 70 ոստիկաններ:

 

Բողոքի ակցիայի ընթացքում գերմանացի իրավապահները գրանցել են ավելի քան հազար իրավախատում, իսկ անկարգությունների ժամանակ տուժել է 70 ոստիկան: Ընդհանուր առմամբ տուժել է 220 մարդ:

 

Բողոքի ակցիան իրականացվել է ձախ արմատական կուսակցությունը, որի ներկայացուցիչները հայտնել են հազարավոր տուժողների մասին: Գերմանական ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ ու ջրի մեքենաներ:

 

Բողոքի ակցիան քաղաքում շարունակվելու է, ցուցարարները նպատակադրվել են քաղաքում կազմավորել նոր շտաբ:

Նույն շարքից