Հասարակություն 

Այսօր տեղի կունենա այս տարվա ամենասպասվելիք աստղագիտական իրադարձություններից մեկը՝ արևի ամբողջական խավարումը

analitik.am

Այսօր տեղի կունենա 2015-ի ամենասպասվելիք աստղագիտական իրադարձություններից մեկը՝ արևի ամբողջական խավարումը, որի ժամանակ լուսինը կփակի մեր լուսատուին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Խավարումը կսկսվի Հյուսիսային Ատլանտիկայում, ապա անցնելով Ֆարերյան կղզիներով և Նորվեգական ծովով՝ լուսնային ստվերը կհասնի Շպիցբերգեն կղզեխմբին, ապա դեպի հյուսիս՝ Հյուսիսային բևեռ: Խավարման առավելագույն կետը կլինի Նորվեգական ծովում՝ արևելյան Իսլանդիա: Այնտեղ խավարումը կտևի 2 րոպե 47 վայրկյան:



Խավարման մասնավոր փուլեր կերևան նաև Եվրոպայում և Ռուսաստանում։

Նույն շարքից