Հասարակություն 

Հովիկ Աբրահամյանի ոստիկանապետ եղբորորդին ծեծել է քրեագետ լեյտենանտին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Արարատի մարզի ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանը իր վարորդի և քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի է ենթարկել մարզային վարչության քրեագետ Եսայի Էլոյանին:

Ծեծը, ըստ ճշտված տեղեկությունների, սկսել է ոստիկանապետի վարորդ Էդգարը հենց քրեագետի աշխատասենյակում:

Էդգարին միացել է Արսեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը: Արսեն Աբրահամյանը «վրա է հասել» աղմուկի վրա և իր հերթին շարունակել ծեծել լեյտենանտ Էլոյանին:

Ի դեպ, Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է, որը հայտնի է մի շարք սկանդալային պատմություններով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից