Հասարակություն 

«Յուքոմ»-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ օրերս «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ:

«Մեր տեղեկություններով, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել և դե յուրե չի ավարտվել: Ներկայումս ընթանում են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Հայտնի է նաև գնորդը` այն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող մի ընկերություն է:

Թե որքանով է վաճառվել փաթեթը, ինչ պայմաններով, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ով է եղել գործարքի նախաձեռնողը` «Յուքոմի» ներկայիս բաժնետերե՞րը, թե ապագա գնորդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից