Հասարակություն 

Արկտիկայում սառցե շերտի մակերեսը շարունակում է կրճատվել` նոր ռեկորդ գրանցելով

analitik.am

ՆԱՍԱ-ն, հիմնվելով արբանյակներից ստացված տվյալների վրա, արձանագրել է, որ Արկտիկայի սառցե շերտի ամբողջական մակերեսն այս տարի կրճատվել է` հասնելով 14.54 մլն ք/կմ-ի: Մինչդեռ 2011թ. այդ ցուցանիշը եղել է 14.65 մլն ք/կմ:

 



Ինչպես նշում է tass.ru-ն, ՆԱՍԱ-ի մասնագետներն ահազանգել են, որ ներկայիս ցուցանիշն Արկտիկայում սառցե շերտի մակերեսի նվազագույն ծավալն է` արբանյակային ուսումնասիրության ծրագրի մեկնարկից ի վեր:

 



Աղբյուրը մանրամասնում է, որ Արկտիկայի սառցե շերտն ընդլայնվում է աշնանն ու ձմռանը` առավելագույն ծավալի հասնելով փետրվարից մինչ ապրիլ: Իսկ սեպտեմբերին այն հասնում է նվազագույն ցուցանիշի:



 

Այս տարի, ըստ ամերիկացի մասնագետների, սառցե շարտի մակերեսը հասել է առավելագույն ցուցանիշի փետրվարի 25-ին:

Նույն շարքից