Հասարակություն 

Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 20-ին` ժամը 11:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Սևանում, Դիլիջանում,  Գավառում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, ինչպես նաև Տիգրանաշենի, Վարդենյաց, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում տեղում է ձյուն:

 

Արագածի և Գյումրու տարածաշրջաններում սաստիկ քամի է:

 

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից