Այսօր թուրքական Անթալիայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհեր չկան: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Պարբերականը, հղում անելով տեղի իշխանություններին, հավելում է նաև, որ տեղի ունեցածը ամենայն հավանականությամբ ահաբեկչություն չէ:
Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, և իրավապահների խոսքերով՝ դժբախտ պատահարի արդյունք է:
Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները: