Գերմանիայի Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ հղիները դժվարությամբ են կողմոնորշվում տարածության մեջ, այսինքն նրանց համար ավելի բարդ է մեքենա վարելը, հայտնում է The Daily Mail-ը:
Հետազոտությանը մասնակցել է 30 հղի և ևս 30 կին, որոնք հղի չեն եղել: Այդ կանայք հետազոտության ընթացքում մեքենա են վարել, հետևել կարգադրություններին, իսկ այդ ընթացքում գիտնականները հետևել են վերջիններիս գործողություններին:
Պարզվել է, որ հղիները չեն կարողացել կատարել այն կարգադրությունները, որոնց դեպքում արագ արձագանքելը պարտադիր պայման է եղել: Բացի դրանից, պարզ է դարձել, որ 4 ամսական և ավել հղիություն ունեցողները շատ վատ են կողմոնորոշվում տարածության մեջ:
Գիտնականների կարծիքով, պատճառն էստրոգեն հորմոնն է, որն ազդում է ուղիղ այն մասի վրա, որը պատասխանատու է տարածության մեջ կողմոնորոշվելու ունակության համար:
Ապագա մայրիկներին խորհուրդ է տրվում խուսափել մեքենա վարելուց: