ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզում և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ, Իջևան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: