Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Ուշադրություն

Հոկտեմբերի 26-ին, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների` սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 4-5, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է անձրև, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի գիշերը և առավոտյան առավել բարձրադիր հատվածներում սպասվում է թաց ձյուն:

Երևանի հոկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   25.30C (1972 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան`      -2.90C (1977 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան`  11.30C

Նույն շարքից