«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք մոտ 15 օր առաջ գրել էինք, որ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արտակ Հարությունյանը, կամ էլ կարող է հաստիքը կրճատեն։
Երեկ տեղեկացանք, որ տեղակալի պաշտոնը կրճատել են, այժմ Արթուր Դավթյանն ունի 4 տեղակալ։ Բաբայանին, մեր տեղեկություններով, առայժմ որևէ պաշտոն չի առաջարկվել։ Թերևս, Ամերիկյան համալսարանում դասաժամերը կավելացնի։ Երեկ նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում