ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները:
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր (Ջաջուռի ոլորանների հատված) ավտոճանապարհներին և Վարդենյանց լեռնացքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է: