Քաղաքականություն 

Դռնփակ քննարկում ՀՀ ԱԺ-ում

analitik.am

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մոտեցումներին, զինված ուժերի համալրմանը, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությանը, ռազմական կրթությանը, պահեստազորի կատարելագործմանն ու ռազմարդյունաբերական համալիրին առնչվող հարցեր:

Կարեւորելով նորանշանակ նախարարի հետ առաջին հանդիպումը` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հույս է հայտնել, որ փոխվստահության վրա հիմնված գործընկերային հարաբերությունները պաշտպանության նախարարության հետ առավել կամրապնդվեն:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին եւ հանձնաժողովի հետ առավել սերտ փոխգործակցություն ձեւավորելու պատրաստակամություն հայտնել:

Նույն շարքից