Հասարակություն 

Որոշ ճանապարհահատվածներում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ,  տեղում է թույլ ձյուն:
Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հայտնվում է նաև, որ տեղացող ձյան հետ գիշերվանից  շարունակվել են ճանապարհների մաքրման աշխատանքները:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են, աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Մեկ անգամ ևս վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նույն շարքից