Ռուսաստան վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և «Բաց նորարարություններ» ֆորումի մյուս մասնակիցները տարհանվել են, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Բանավեճի ժամանակ հաղորդավարը բոլոր ներկաներին խնդրել է անվտագության նկատառումներից ելնելով լքել շինությունը:
Նշվում է, որ սրահում, որտեղ կազմակերպված է եղել ֆորումը ծուխ կա: Որոշ տեղեկություններով, ծուխը հայտնվել է էլեկտրալարերի այրվելու արդյունքում: