Հասարակություն 

Միշել Օբաման իր բարձր հասակի պատճառով անհարմար դրության մեջ է դրել Ճապոնիայի կայսերն ու նրա կնոջը

analitik.am

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, ով աչքի է ընկնում բարձր հասակով, իր արտաքին տվյալների պատճառով անհարմար դրության մեջ է դրել Ճապոնիայի կայսերն ու նրա կնոջը:

 


Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Ակիհիտո կայսերը ողջունելու համար բարձրահասակ Միշելը ստիպված է եղել կռանալ: Աղբյուրը նկատում է, որ տարեց կայսեր ցածրահասակությունն է՛լ ավելի է ընդգծել ԱՄՆ-ի առաջին տիկնոջ բնատուր հաղթանդամությունը:


 

Պարբերականը հավելում է, որ եռօրյա այցի շրջանակում Միշել Օբաման հանդիպել է նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ու նրա կնոջ հետ, և ինչպես որ կայսեր դեպքում՝ կրկին անհարմար դրության մեջ է դրել ճապոնացի պաշտոնյային ու նրա տիկնոջը:

Նույն շարքից