Քաղաքականություն 

Արտակ Շաբոյանը պաշտոնը ստանձնելուց հետո բավականին հարստացել է, ռեստորան ու այլ բիզնես ձեռք բերել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, մասնավորապես իշխող ՀՀԿ-ում տեղեկություններ կան, որ առաջիկայում պաշտոնանկ կարվեն նաև մի շարք առանցքային հանձնաժողովների նախագահներ և կուլիսային խոսակցությունների ժամանակ առաջինը նշվում է ՏՄՊՊՀ-ն:

Ճիշտ է, այդ հանձնաժողովները համարվում են անկախ և կառավարությանը չեն ենթարկվում, բայց իրականում դրանք անմիջականորեն կրում են իշխանությունների ազդեցությունն ու կատարում են նրանց ցանկությունները:

Այդ առումով առաջին հերթին թիրախի տակ է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Կառավարության՝ հավասար խաղի կանոններ սահմանելու նպատակներում բոլորովին չի տեղավորվում հատկապես Արտակ Շաբոյանը, որի կերպարը որևէ կերպ չի ասոցացվում ազատ մրցակցության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից