Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանը կարող է զրկվել իշխանության վերին շրջանակին նույնիսկ մոտ գտնվելու հնարավորությունից. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Հովիկ Աբրահամյանը շատ քիչ ժամանակ է գտնվել Հայաստանում: Իր բախտակիցների նման նա էլ լքել էր երկիրը, մի քանի շաբաթ գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում, բայց ի տարբերություն նույն բախտակիցների, Հովիկ Աբրահամյանը դեռ հույսը չի կորցնում, որ առաջիկա զարգացումներում ոչ միայն կարեւոր դերակատարություն կարող է ունենալ, այլեւ անձամբ բախտակիցների գլխավորությամբ կարող է կարեւոր գործընթացների սկիզբ դնել թե իշխանության ներսում, թե դրանից դուրս:

Այս իմաստով, եթե պաշտոնանկ եղած նախարարները Հայաստանից մեկնել են, որովհետեւ այլ բան չէր մնում անել՝ Հովիկ Աբրահամյանն առայժմ արտերկրում գտնվելով, պարզապես ժամանակ է շահում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից