Հասարակություն 

Բժիշկ-սրտաբանը հիվանդին փրկել չկարողանալու համար սգում է

analitik.am

Reddit սոցիալական ցանցում է հայտնվել լուսանկար, որում երևում է բժիշկ-սրտաբան, ով հիվանդին փրկել չկարողանալու համար կռացած սգում է՝ մի ձեռքով հենված պատին, գրում է Daily Mail-ը:

 


Լուսանկարն արագորեն տարածվել է համացանցում և շատ արձագանքներ ստացել մեկնաբանություններում: Շատ օգտատերեր իսկապես հուզվել են բժշկի նման քայլից։ Նրանցից մեկը գրել է, որ հիշում է, թե ինչպես էին իր հորը վերակենդանացման բաժանմունքում փորձում փրկել բժիշկները, և երբ նրանց դա չէր հաջողվել՝ երիտասարդը նրանց աչքերում տեսել էր այդ նույն ափսոսանքն ու ցավը:

 


Մեկ այլ օգտատեր գրել է, որ իսկապես հասկանում է, թե ինչ է զգում այդ բժիշկը, քանի որ իր հայրը ևս սրտաբան է և երբեմն տուն վերադառնալիս լալիս է, քանի որ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ չի կարողացել փրկել հիվանդին:

Նույն շարքից