Հասարակություն 

Կյանքից հեռացել է Լատինական Ամերիկայի ամենածեր բնակչուհին

analitik.am

Մեքսիկական Զապոպան քաղաքում կյանքից հեռացել է Լատինական Ամերիկայի ամենածեր բնակչուհին` 127-ամյա Լեանդրա Բեկերա Լումբրերասը:

 


Ինչպես նշում է gazeta.ru-ն, մեքսիկուհին երբևէ ամուսնացած չի եղել: Այնուհանդերձ, նա դաստիարակել է 5 երեխա, որից վերջինը մահացել է 2 տարի առաջ` 90 տարեկանում:

 


Հետաքրքրական է, որ Լումբրերասն իրենից հետո թողել է 153 հետնորդ:

 


Հայտնի է, որ 1910-1917թթ. Լումբրերասը մասնակցել է մեքսիկական հեղափոխությանը` դառնալով ադելիտասների առաջնորդը:

 


1974թ. նա կորցրել է իր ծննդյան վկայականը, ինչի պատճառով Գինեսի ռեկորդների գրքի տնօրինությունը հրաժարվել է նրան ճանաչել որպես աշխարհի ամենածեր բնակիչ:

Նույն շարքից