Հասարակություն 

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մեղրիում, Վայքում, Աշոցքում, Մարտունիում տեղում է ձյուն:

 

Առատ ձյան տեղումների և բքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

 

 

Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում գետնաբուք է:

 

Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում և Քեթիի լեռնանցքում  մերկասառույց է:

 

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Նույն շարքից