Հասարակություն 

Հիլարի Քլինոնը պատմել է, թե ինչ ազդեցություն են ունեցել իր վրա Թուփակն ու Սնուփ Դոգը

analitik.am

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ հոգնվելու իր ոճի վրա ազդեցություն են ունեցել նորաձևության շատ աղբյուրներ, այդ թվում նաև Death Row Records-ը: Այս մասին նա խոսել է հոկտեմբերի 26-ն  The Breakfast Club ռադիո-շոուի ժամանակ, հայտնում է The Independent-ը:

Այսպես ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն պատասխանել է հաղորդավարի այն հարցին, որը վերաբերել է համացանցում տարածում գտած լուսանկարներին: Այդ լուսանկարներում Հիլարի Քլինթոնի հագնվելու ոճը համեմատում են Թուփակի, Սնուփ Դոգի և Շուգ Նայթի ոճերի հետ:

Նշենք, որ բոլոր այս երաժիշտները տարբեր ժամանակահատվածներում համագործակցել են Death Row Records-ի հետ, իսկ Շուգ Նայթը դրա հիմնադիրների մեկն է:

Նույն շարքից