Քաղաքականություն 

Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի արտգործանախարարները երկու պայմանագիր կստորագրեն. Նադալ

analitik.am

Այսօր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն պատրաստվում է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ քննարկել երկկողմ հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնել է ֆրանսիական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

Նադալը նշել է, որ կայանալիք հանդիպումը նոր թափ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին՝ հավելելով, որ երկու պայմանագիր է ստորագրվելու:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Նադալի խոսքերով, քննարկվելու են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների միջոցով հասնել հարցի կարգավորմանը:

Նույն շարքից