Հասարակություն 

Ճապոնական Նագորո գյուղում ապրում է 35 թոշակառու և 150 կտորե տիկնիկ

analitik.am

Ճապոնուհի Ցակիմի Այանոն առաջին խրտվիլակը պատրաստել է 13 տարի առաջ։ Եվ այդ աշխատանքը նրան դուր է եկել։ Այսօր ճապոնուհու հայրենի Նագորո գյուղում, որը գտնվում է Սիկոկու կղզում, արդեն մոտ 150 կտորե տիկնիկ է «ապրում», գրում է Лента-ն։

 


Տիկնիկներից յուրաքանչյուրը հիշեցնում է Այանոյի հարևաններից որևէ մեկին. ոմանք մահացել են կամ հեռացել բնակավայրից։ Երբեմնի բազմամարդ գյուղում այժմ ապրում է միայն 35 թոշակառու, և տիկնիկներն օգնում են տարեցներին իրենց միայնակ չզգալ։

 


Ճապոնիայի բնակչությունը ծերանում է, նրա քանակությունը կրճատվում է տարեցտարի, իսկ երիտասարդությունը լքում է գյուղերը՝ մեգապոլիսներում ապրելու համար։

Նույն շարքից