Հասարակություն 

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կինը Երևանում ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով դեպի ավտոմեքենաները

analitik.am

Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով դեպի ավտոմեքենաները (փողոցի երթևեկելի հատված):

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը:

Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի կին) գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, ով ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է Էրեբունու ՈԲ:

Նույն շարքից