Թաիլանդի նախկին արքայադուստր Սրիրասմի Սուվադիի երեք եղբայրները մարտի 20-ին հինգուկես տարվա ազատազրկման են դատապարտվել թագավորական ընտանիքին զրպարտելու համար, գրում է ria.ru-ն:
Եղբայրներ Նատապոլ, Նարոնգ և Սիտհիսակ Սուվադիին սպառնում էր 11 տարվա ազատազրկում, բայց դատարանը սահմանափակվել է ժամկետի կեսով այն բանից հետո, երբ դատապարտյալները խոստովանել են գողության, թագավորական ընտանիքին վիրավորելու մեջ:
Արքայադստեր ծնողները անցած շաբաթ երկուսուկես տարվա ազատազրկման են դատապարտվել: Նրանք նույնպես մեղադրվել են թագավորական ընտանիքին վիրավորելու, թագավորական ընտանիքի վստահությունը չարաշահելու և կոռուպցիայի մեջ:
Արքայադուստր Սրիրասմին ամուսնացած էր թագաժառանգ արքայազնի հետ, բայց 2014 թվականի դեկտեմբերին բաժանվել է և հրաժարվել թագավորական տիտղոսից: