Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի անդամներին։

Հանդիպմանն անդրադարձ  է արվել  հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման նպատակով համատեղ ձեռնարկվող ջանքերին և իրականացվող ծրագրերին։ Այս համատեքստում շեշտվել է խորհրդարանականների կարևոր դերակատարությունը։

Նախարար Նալբանդյանը խորհրդարանականներին ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ֆրանսիացի օրենսդիրներին տեղեկացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին։

Էդվարդ Նալբանդյանը և ֆրանսիացի խորհրդարանականներն անդրադարձել են մի շարք արդիական տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման հնարավորություններին։

Նույն շարքից