Հասարակություն 

Հանդիպում խորհրդարանում

analitik.am

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը հոկտեմբերի 27-ին խորհրդարանում հանդիպում է ունեցել «MICROSOFT» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանի եւ պաշտոնական այցով Երեւանում գտնվող «MICROSOFT» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի կրթության հարցերով տնօրեն Քրիստոդոլուս Պապաֆոտիսի եւ ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Վահրամ Մկրտչյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտին, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության եւ «MICROSOFT»-ի հայաստանյան գրասենյակի միջեւ գործակցությանն առնչվող հարցեր։

Ռուզաննա Մուրադյանը կարեւորել է «MICROSOFT» ընկերության գործունեությունը մեր երկրում, իրականացրած կրթական ծրագրերը, որոնց արդյունքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները մատչելի են դառնում մանկավարժներին եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին։

ԱԺ պատգամավորը մանրամասներ է ներկայացրել իր գլխավորած միության գործունեության վերաբերյալ։

Ռուզաննա Մուրադյանը նաեւ նշել է, որ «MICROSOFT» ընկերության հայաստանյան գրասենյակի հետ գործակցությունը կլինի շարունակական։

Լիանա Կորկոտյանն իր խոսքում նույնպես կարեւորել է «MICROSOFT» ընկերության եւ հայաստանյան տարբեր կազմակերպությունների ու գերատեսչությունների հետ կրթության ոլորտում համագործակցությունը։

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը եւ «MICROSOFT» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Նշենք նաեւ, որ հյուրերը շրջայց են կատարել խորհրդարանում, եղել են նիստերի դահլիճում, լուսանկարվել։

Նույն շարքից