Հասարակություն 

Ոստիկանությունը հայտնաբերել է հանցավոր աշխարհում «օրենքով գող» համարվող Մերաբ Կալաշովին

analitik.am

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 11-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4/2 հասցեի մոտ հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ եզդի, նախկինում դատված, հանցավոր աշխարհում «օրենքով գող» համարվող՝ 1975 թ. ծնված Մերաբ Կալաշովը, որը 2015 թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված հափշտակության մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք:
Մ.Կալաշովի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

 

Նույն շարքից