Հասարակություն 

Պաշտպանության նախարարությունում շարունակում է թանկ ավիատոմսեր գնել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՊՆ-ն շարունակում է պրիմիտիվ գողությունների շրջանակներում թանկ ավիատոմսեր գնել։ Օրինակ, հոկտեմբերի 24-27-ի համար «Ավիատուր գրուպից» Մոսկվայով դեպի Ֆրանկֆուրտ և հետադարձի տոմսը գնել է 897 հազար դրամով կամ 1700 եվրոյով։

Նախարարությունն այս անգամ ազնվաբար նշել է, որ տոմսը բիզնես դասի է։ Ամենայն հավանականությամբ, այդ թանկարժեք տոմսը գնվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի համար, քանի որ նա հոկտեմբերի 25-26-ը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում պետք է մասնակցեր Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին։

Համեմատության համար կարող ենք նշել, որ եթե մենք նույն չվերթով տոմսը գնենք հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ի համար, ապա էկոնոմ դասի մեկ տոմսը կարժենա 450 եվրո կամ 240. 000 դրամ, այսինքն 3-4 անգամ էժան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից