Հասարակություն Միջազգային 

Եմենի մզկիթներում գրանցված պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 142-ի

analitik.am

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Եմենի մայրաքաղաք Սանայի մզկիթներում գրանցված պայթյունների հետևանքով զոհերի թիվը տարբեր տվյալներով հասել է 137-142 մարդու: Մոտ 350 մարդ էլ վիրավորվել է:

 

Մզկիթները պայթեցրել են մահապարտ-ահաբեկիչները, պայթյունների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման նախկինում անհայտ թևի զինյալները:

 

Նրանց տարածած հայտարարությունում նշված է, որ կատարված ահաբեկչությունները «սառցալեռան միայն գագաթն» են: 

Նույն շարքից