Քաղաքականություն 

Նորեկների և հնաբնակների միջև կոնֆլիկտ է առաջացել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում սկսված կրճատումների և կադրային փոփոխությունների հողի վրա նորեկների և հնաբնակների միջև կոնֆլիկտ է առաջացել։

Մի շարք գերատեսչություններում նորանշանակ ղեկավարները ցանկանում են իրենց մարդկանց բերել աշխատակազմ, համաձայնեցնում են դա վարչապետի հետ, սակայն վերջին պահին նախագահականից միջամտում են և «ստոպ» տալիս կադրային փոփոխությանը։ Կա հին, փորձառու պաշտոնյաների մի խումբ, որոնք ոչ միայն երկար են աշխատել, այլև մեծ դեր են խաղացել տվյալ հիմնարկի, ոլորտի, օրենսդրության կայացման գործում, գիտեն բոլոր նրբությունները և առաջիկայում էլ պետք կգան իշխանություններին, հետևաբար՝ նախարարները կարող են փոխվել, բայց նրանք՝ ոչ»։

Նույն շարքից