Հասարակություն 

Օբաման խոսել է իր սիրելի ռեփերների մասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է SiriusXM ռադիո և պատմել սպորտում ու ռեփ-երաժշտությունում իր նախասիրությունների մասին:

Խոսելով սպորտի և մասնավորապես NBA-ի մասին՝ Օբաման ասել է, որ այս մրցաշրջանում երկրպագելու է  Golden State Warriors-ին:

Իսկ ինչ վերաբերում է սիրելի երաժիշտներին, ԱՄՆ նախագահն ասել է, որ սիրում է լսել Քենդրիկ Լամարի և  Chance-ի երգերը:

«Ես սիրում եմ Դրեյկին, աղջիկներս էլ են նրան սիրում: Նա շատ տաղանդավոր է: Դե իսկ Ջեյ-Զին շարունակում է թագավոր մնալ»,-հավելել է Օբաման

Նույն շարքից