Գլխավոր Հասարակություն 

«Դատարկ կարասը մեծ ձեն կտա». shame.am

analitik.am

«Ալյանս» կուսակցության նախագահ, տարած հետ բերած և նախալակոտ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կրկին յուղ է վառել: Նա ասել է, որ «Ալյանսը» մասնակցելու է 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Սա նույնն է, թե ասես, որ օդը շնչելու համար է: Ո՞վ չգիտեր, որ այդ ոչնչից ծնված կուսակցությունը լույս աշխարհ բերեցին հենց միայն նրա համար, որ գնա ընտրությունների:

Հետո Ուրիխանյանը հաջորդ յուղն է վառել՝ հայտարարելով, որ իրենց մասնակցության ձևաչափը լինելու է դաշինքով: Սա էլ նախորդից պակաս անհեթեթ պնդում չէ, որովհետև այդ կուսացություն ասվածն իր ներուժով նույնիսկ մի կիսադատարկ գյուղի գյուղապետ չի կարող ունենալ, էլ ուր մնաց, թե Ազգային ժողովի պատգամավորի մանդատը: Մնում է միայն սպասել ու տեսնել, թե այդ ո՞ր խելագարն է Ուրիխանյանին իրեն դաշնակից դարձնելու:

Մանրամասն՝ shame.am

Նույն շարքից