Հասարակություն 

Ցեղասպանության 100-րդ տարելի կապակցությամբ Լոս Անջելեսում Արդարության երթ կանցկացվի

analitik.am

Լոս Անջելեսում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախումբը ապրիլի 24-ին՝ ողբերգության տարելիցի օրը, Արդարության երթ է անցկացնելու: Դա այդ օրվա միակ հիշատակի միջոցառումն է լինելու:

Արդարության համար քայլերթը հանձնաժողովի կազմակերպած խոշորագույն միջոցառումներից է լինելու: Մասնակիցներն առավոտյան հավաքվելու են լոսանջելեսյան Փոքր Արմենիա շրջանում եւ շուրջ 10 կմ քայլելու են դեպի Թուրքիայի հյուպատոսություն՝ ի նշան թուրքական կառավարության շարունակական ժխտողական քաղաքականության դեմ բողոքի: Երթին միանալու են նաեւ էթնիկ այլ կազմակերպությունների անդամներ:

Հանձնախումբը սոցիալական ցանցերում արշավ է սկսել՝ մարդկանց կոչ անելով կարճ տեսագրություններ նկարահանել այն մասին, որ մասնակցելու են ապրիլի 24-ի երթին, եւ դրանք հրապարակել համացանցում:

Նույն շարքից