Թուրքական իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունչային, այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով, թերթի մյուս ղեկավարների և խմբագիրների տներում ստուգումներ են անցկացվել:
Իշխանությունները դեռ պարզաբանումներ չեն ներկայացրել իրենց գործողությունների մասով: Սակայն հայտնի է, որ ձերբակալությունը և ստուգումները տեղի են ունեցել Ֆաթուլահ Գյուլենի դեմ պայքարի շրջանակներում: