Հասարակություն 

Սաստիկ բքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Վանաձորում, Գավառում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վայքում, ինչպես նաև Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:

 

 

Սաստիկ բքի, առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

 

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Նույն շարքից