Գլխավոր Հասարակություն 

Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը կրկին երկարացվել է

analitik.am

Հոկտեմբերի 29-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գրիգորյանը, մասնակի բավարարելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ժամկոչյանի միջնորդությունը, 1 ամիս  10 օր ժամկետով երկարացրեց Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը:

Նշենք, որ քննիչը պահանջում էր Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկարացնել 2 ամսով:

Որոշումը բողոքարկվելու է վերաքննիչ քրեական դատարան:

Նույն շարքից