Հասարակություն 

Փարիզում հայտնվել է «շոկոլադե գնացք»

Փարիզում հայտնվել է «շոկոլադե գնացք»: Այս շաբաթ փարիզյան կայարանների ուղևորները բացառիկ հնարավորություն ունեին ծանոթանալու շոկոլադի պատմության հետ, ու այդ ամենը՝ շնորհիվ շարժական ցուցահանդեսի, որ տեղադրված է «Շոկոլադե գնացքում»:



Առաջին կանգառը Լիոնի կայարանն է՝ հայտնում է kinopoisk.me-ն:



Հին նմուշի 4 վագոններում ցուցադրված են տարբեր ցուցանմուշներ: Այստեղ հնարավոր է նաև տեսնել շոկոլադե գլուխգործոցների պատրաստման գործընթացը: Սակայն ցուցահանդեսին մեծ աշխուժություն էր հաղորդում Ֆրանսիայի լավագույն շոկոլադ պատրաստող վարպետներից մեկի՝ մըսյե Տյուրյեի ներկայությունը:

Նույն շարքից