Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանը հավաքել է իր թոռներին ու մեկնել Դուբայ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Դպրոցական աշնանային արձակուրդի այս օրերին Հովիկ Աբրահամյանը հավաքել է իր թոռներին ու կրկին մեկնել Դուբայ` հանգստանալու, մինչև կորոշվի, թե ով է ղեկավարելու ՀՀԿ շտաբը, ինքը լինելո՞ւ է համամասնական ցուցակում, ինչպես նաև` ե՞րբ է վերադառնալու մեծ քաղաքականություն իր թոռների մյուս պապը` Գագիկ Ծառուկյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս ամենի մասին վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբեր-հունվար ամիսներին: Այդ ժամանակ էլ պլանավորված է ԲՀԿ համագումարը, որի ժամանակ ԲՀԿ-ն կհրապարակի իր համամասնական ցուցակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից