Քաղաքականություն 

Վանաձորում փոխքաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդը «Շոկի Արտյոմն» է. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորում խմորումները շարունակվում են, այժմ՝ փոխքաղաքապետի ընտրության շուրջ։ Գլխավոր հավակնորդը ՀՀԿ ցուցակի 6-րդ համարն է՝ Արտյոմ Գրիգորյանը, որին «Շոկի Արտյոմ» են ասում՝ համանուն տաքսի ծառայության սեփականատերն է։ Բայց երիտասարդ Արտյոմն առավել հայտնի է շենքերի, շինությունների քանդել-վաճառելու գործով։ Քաղաքային չօգտագործվող կառույցները քաղաքապետի թույլտվությամբ Գրիգորյանը քանդում ու վաճառում է։ Նրա թեկնածությունը սվիններով են ընդունել քաղաքապետարանի հնաբնակները, Սամվել Վանցիկիչի թիմը հույս էր փայփայում, որ Մամիկոն Ասլանյանը չի ազատվի հնաբնակներից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից