Հասարակություն 

Բժշկական համալսարանը «տոկոսի տակ է». «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2012-2015 թվականների ընթացքում «Արդշինինվեստբանկ», «էյչ-էս-Բի-Աի Բանկ Հայաստան» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների հետ կնքել է 5 վարկային պայմանագիր։ Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման և շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար։ Ուշագրավն այն է, որ ձևակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված՝ ներգրավվել են հաջորդ վարկերը, և կատարվել են նախորդ վարկերի տոկոսների մարումներ՝ ընդհանուր 1 մլն 421 հազար 600 ԱՄՆ դոլարի չափով: Ասել է թե՝ բժշկական համալսարանը «տոկոսի տակ է», վնասով աշխատող հիմնարկություն»:

առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից