Հասարակություն 

Մուշավանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է և կիսով չափ կախվել ձորակը

analitik.am

Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավանի ամառանոցների մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է և կիսով չափ կախվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ երթևեկելի հատված են դուրս բերել «Mercedes» մակնիշի 34 FU 804 պետհամարանիշի (վարորդ՝ 1966 թ. ծնված  Ն. Մ.) ավտոմեքենան:

Նույն շարքից