Հասարակություն 

Մահացել է «սինգապուրյան տնտեսական հրաշքի հայր» Լի Կուան Յուն

Սինգապուրի վարչապետի գրասենյակը հաղորդել երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի մահվան մասին:



«Վարչապետը խորը կսկիծով հաղորդում է Սինգապուրի առաջին վարչապետ պարոն Լի Կուան Յուի մահվան մասին: Պարոն Լին խաղաղ մահացել է Սինգապուրի գլխավոր հիվանդանոցում»,-ասված է հաղորդագրությունում: Լի Կուան Յուն 91 տարեկան էր, հաղորդում է Gazeta-ն:



Լի Կուան Յուն Սինգապուրի կառավարությունը գլխավորել է 1959-1990 թվականներին, որին փոխարինել է Գո Չոկ Տոնգը։ Լի Կուան Յուի գլխավորությամբ Սինգապուրը հետամնաց երկրից վերածվել է ֆինանսական կենտրոնի։

Նույն շարքից