Հասարակություն 

Ավտոճանապարհները՝ ժամը 11.00-ի դրությամբ

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Դիլիջանի ոլորանները:

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզում՝ Թալինի, Ապարանի, Արագածի տարծաշրջաններում, տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նույն շարքից