Հասարակություն 

Տոկիոյում սկսվել է սակուրայի ծաղկումը

analitik.am

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում սկսվել է սակուրայի (բալենու) ծաղկումը: Առաջին կոկոնները բացվել են Յասուկունի տաճարում, այսպես կոչված՝ «հսկիչ ծառի» վրա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



«Տոկիոյում սկսվել է սակուրայի ծաղկումը»,- ասել են երկրի օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները:



Նշվում է, որ այս տարի Տոկիոյում սակուրաները սկսել են ծաղկել երկու օր շուտ, քան 2014-ին: Երկրում առաջին կոկոնները բացվել են մարտի 21-ին՝ Կագոսիմա քաղաքում:

Նույն շարքից