Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը դադարեցրել է երկու դատավորի լիազորությունները

analitik.am

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 26-ի ԱԽ-23-Ո-20 և ԱԽ-23-Ո-21 որոշումներով ներկայացված առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 2-ից համարել դադարած:

2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 4-ից համարել դադարած:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Նույն շարքից